ԱԺ ընտրություններից հետո «Հայկական ժամանակ» օրաթերթը մանրածախ գների դիտարկում է իրականացրել խանութներում, որից պարզ է դարձել, որ ընտրություններից ընդամենը մի քանի օր անց` մայիսի 10-ի դրությամբ, ապրիլի 9-ի համեմատ, շաքարավազի մեկ կիլոգրամի գինը բարձրացել է 10 դրամով:
«Հայաստանում միջինը օրական սպառվում է 275 տոննա շաքարավազ: Իսկ դա նշանակում է, որ կիլոգրամը 10 դրամով թանկանալու արդյունքում շաքարավազի միակ ներկրողն ու արտադրողը` Սամվել Ալեքսանյանը, օրական ստանում է լրացուցիչ 2 միլիոն 750 հազար դրամ եկամուտ կամ ամսական ավելի քան 82 միլիոն դրամ: Թե քանի ամսում նա «կհանի» ընտրությունների համար կատարած իր ծախսերը, դժվար է ասել», – գրում է «Հայկական ժամանակ»:
Թերթն ընդգծում է, որ իբր Ալեքսանյանի կնոջը պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում մոտ 15 տոկոսով ավելի քիչ հարկ է վճարել, քան անցած տարի: