ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում, տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը գրում է, որ հանդիպումը բավական երկար է տևել:
«Նրանց ունեցած տրամադրությունից երկուսի շրջապատում էլ եկել են համոզման, որ զույգը որոշել է լինել միասնական: Նրանք պայմանավորվել են չխանգարել միմյանց, իսկ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադարձի մասով որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել», – գրում է թերթը: