«Միլանո» խանութի սեփականատեր «Օլիմպ» արտադրական կոոպերատիվը երեք հայց է ներկայացրել Եվրադատարան: Այս մասին Epress.am-ին ասել է ընկերության փաստաբան Հայկ Ալումյանը:
«Միլանո» խանութի սեփականատերը փոխհատուցում են պահանջում` շենքը քանդելու և գույքը վնասելու համար: Հիշեցնենք, որ 2011թ օգոստոսի 22-ին հողին էր հավասարվեցվել «Միլանո» խանութի շենքը: Փլատակների տակ էր մնացել «Օլիմպ»-ի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի` գրեթե 100 հազար դոլարի հասնող գույքը: Գույքի օտարման այս գործողությունը, ըստ Տիգրան Հայրապետյանի, ակնհայտ օրենքի խախտում էր, քանի որ գործը դեռ քննության մեջ էր, երկրորդ` որովհետև իրավաբանական սեփականատերին չէր տեղեկացվել` շենքը քանդելուց առաջ: 2007թ. կառավարությունը որոշում է ընդունել խանութի տարածքը «գերակա հանրային շահ» է ճանաչելու մասին:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հայտել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը, իրենք մտադիր են նաև հայց ներկայացնել Առաջին ատյանի դատարան` ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Փաստաբանի խոսքով` Վերաքննիչ դատարանը հիմնավորել է շենքի երկրորդ և երրորդ հարկերի համար «Օլիմպին» փոխհատուցում տալու հայցի մերժումը` պատճառաբանելով, թե միայն առաջին հարկն է օրինական եղել, մինչդեռ կադաստրի թղթերը ցույց են տալիս, որ խանութի տիրոջից գույքահարկ են պահանջվել բոլոր երեք հարկերի համար:
«Վճառաբեկ դատարանը ոչ մի հակասություն չի տեսել: Իրականում` ստացվում է, որ հարկելուց պետությունը երեք հարկերն են հաշվում, իսկ փոխատուցում տալուց` մեկ հարկն է հաշվում: Մեր նոր հայցը արդեն Հայաստանի դեմ է»,- ասել է Հայրապետյանը: