Home / Տեսանյութեր / Բաքվում ծեծում և ձերբակալում են ընդդիմադիրներին և անցորդներին

Բաքվում ծեծում և ձերբակալում են ընդդիմադիրներին և անցորդներին

Ադրբեջանական ոստիկանությունը Բաքվի կենտրոնում դաժանորեն ցրում է «Հասարակական պալատի» բողոքի ակցիայի մասնակիցներին:

Ընդդիմադիրները մտադիր էին տեղական ժամանակով 13:00-ին հավաքվել և երթ անցկացնել դեպի Բաքվի քաղաքապետարան` այնտեղ պահանջելով ապահովել հավաքների ազատության իրենց իրավունքը:

Սակայն, այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները հավաքվել են և փորձել սկսել ակցիան, վանկարկելով. «Ազատություն», ոստիկանները հարձակվել են նրանց վրա, դաժանորեն ծեծի ենթարկել, որին հաջորդել են ձերբակալությունները:

Ըստ Contact.az-ի` ոստիկանությունը ձերբակալում է բացառապես բոլորին, այդ թվում` անցորդներին:

Այդուհանդերձ, ընդդիմադիրները շարունակում են բողոքի ակցիաներ անցկացնել քաղաքի այլ հատվածներում: Շատրվանների հրապարակում անգամ փոքր հանրահավաք է տեղի ունեցել, որի ժամանակ ելույթ է ունեցել Բաքվի բնակիչներից մեկը, ում սեփականության իրավունքը ոտնահարվել է իշխանությունների կողմից: