Այսօր առավոտյան Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի ուսանող, Ազատ ուսանողների ֆորում նախաձեռնության անդամ, Մաշտոցի պուրակի ակտիվիստ Միքայել Նազարյանին բաց են թողել ՀՔԾ-ից: Այս մասին Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ոստիկանության հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
«Քննչական գլխավոր վարչությունում որպես վկա փաստաբանի ներկայությամբ նրան հարցաքննել են ու բաց են թողել», – ասել է Մալխասյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հատուկ քննչական բաժնից այցելել էին համալսարան և Միքայելին «զրուցելու նպատակով» տարել բաժին: Իրավաբան Արթուր Գրիգորյանի խոսքով` ՀՔԾ-ի ներկայացուցիչները նախապես չեն ներկայացրել ոչ ծանուցագիր, ոչ իրավական հիմքեր:
Տեսանյութը Youtube-ում տեղադրել է teghutsave օգտատերը
Լուսանկարը` Միքայել Նազարյանի Facebook-ի էջից