Home / Տեսանյութեր / ԺՈՒԿ-ը ՀԱԿ-ից դուրս գալու հարց չի քննարկում, լիբերալները ավելի ուշ կորոշեն

ԺՈՒԿ-ը ՀԱԿ-ից դուրս գալու հարց չի քննարկում, լիբերալները ավելի ուշ կորոշեն

«Ժողովրդական ուղի» կուսակցությունը (ԺՈՒԿ) Հայ Ազգային Կոմգրեսի անդամ է և շարունակում է անդամ մնալ:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճիշտ են ԺՈՒԿ-ի` Կոնգրեսից դուրս գալու մասին շրջանառվող լուրերը:

«Չկա նման բան: Նման բան դեռևս չի քննարկվել մեր քաղխորհրդում: Եվ քաղխորհրդի  օրակարգում եթե նման հարց կլինի, այն ժամանակ էլ ես կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին: Առայժմ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը նման հարցով քաղխորհուրդ չի հրավիրել», – ասել է Մանուել Գասպարյանը:

ՀԱԿ անդամ Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, պատասխանելով Epress.am-ի նույն հարցին, նշել է, որ իր կուսակցության դիրքորոշումը պարզ կլինի շաբաթվա վերջին կուսակցության նիստի ընթացքում:

«Այսպես, թե այնպես ամեն քաղաքական կուսակցություն ընտրություններից հետո, հատկապես այս տիպի ընտրություններից հետո պետք է ներսում քննարկի և համապատասխան որոշում ներկայացնի: Սա գործընթաց է, որը պետք է արվի ցանկացած ընտրություններից հետո», – ասել է Հովհաննիսյանը: