Մայիսի 14-ին Հայ ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 6-ին կայացած ընտրությունները և դրանց արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը:
Ինչպես հաղորդում է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությունը, Լևոն Զուրաբյանը դեսպանին է ներկայացրել ընտրությունների ընթացքում կատարված` պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության ամբողջ պատկերը: Զուրաբյանը Էյվզին տեղեկացրել է Սահմանադրական Դատարան բողոքարկվելիք հայցի մասին, ինչպես նաև ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի հետագա անելիքները: