Այսօր ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատական նիստը հետաձգվել է նրա փաստաբան Մկրտիչ Վասակյանի բացակայության պատճառով: Վասակյանը դիմել է դատարանին` խնդրելով հետաձգել դատական նիստը և խոստանալով իր բացակայության մասին փաստաթուղթ ներկայացնել հաջորդ դատական նիստի ժամանակ:
Դատավոր Մխիթար Պապոյանը համարել է, որ փաստաբան Մկրտիչ Վասակյանի բացակայության պայմաններում հնարավոր չէ դատական նիստ անցկացնել և այն տեղափոխել է մայիսի 30-ին ժամը, 14:00-ին: Նշենք, որ մեղադրող կողմն այսօր պետք է ներկայանար պաշտպանական ճառով: Օհանյանի գործով նախորդ նիստը, որը պետք է կայանար ապրիլի 17-ին նույնպես հետաձգվել էր, այն ժամանակ Վասակյանի վատառողջ լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է խոշոր չափով վառելիքի յուրացման մեջ: