հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Եվս մեկ հարձակում DIY բարի վրա. տեսախցիկները նկարահանել են

Եվս մեկ հարձակում DIY բարի վրա. տեսախցիկները նկարահանել են

Երևանի կենտրոնում` Ղ.Փարպեցի փողոցի վրա գտնվող DIY բարը կրկին հարձակման է ենթարկվել: Քիչ առաջ բարի վրա հարձակվել են մի խումբ երիտասարդներ, թքել բարից ներս, վառել պատերին ամրացված «Ոչ ֆաշիզմին» գրությամբ պաստառները:  Այս մասին Epress.am-ին հաղորդել է իրավապաշտպան, ակտիվիստ Լալա Ասլիկյանը:

Նա նաև հայտնել է, որ հարձակման պահին բարը շարունակվում էր նկարահանվել տեսախցիկներով: Բարի սեփականատեր Արմինե Օգանեզովան արդեն դիմել է ՀՀ ոստիկանություն: