«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հետ է պահանջում ԱԺ ընտրությունների ընթացքում Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղին տրամադրած ընտրակաշառքը, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը`հղում կատարելով իր աղբյուրներին:
Գյուղից թերթին ահազանգել են, որ Լեռնանիստ համայնքի ղեկավար Առլիկ Արշակյանը մեկ առ մեկ գյուղացիներից հետ է պահանջում բաժանված 10 հազար դրամները: Սակայն գյուղապետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունը:
«Դուք ասում եք, ես լսում եմ, էդպիսի բան չկա: Ո՞նց կարա նման բան լինի»: Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն նախընտրական կաշառք է բաժանել համայնքում, գյուղապետը պատասխանել է «Երանի~ չէր»: