«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳԾՕ) գործածության մասին» ՀՀ օրենքի նախագծով արգելվում է ԳԾՕ-ների ներմուծումը Հայաստան: Այսօր օրենքի ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Օրենքն իր մեջ պետք է պարունակի խիստ կանոններ, որոնք միջազգային չափանիշներին համապատասխան ռեժիմների սահմանմամբ արգելելու են Հայաստանի Հանրապետություն ներմուծել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ: Կառավարությունն այս օրենքի նախագիծը հետ կկանչի Ազգային Ժողովից՝ հնարավորինս սեղմ ժամկետներում այն լրամշակելու նպատակով», – ասել է Տիգրան Սարգսյանը:
Օրենքի նախագծով սահմանվում են կենսանվտանգության ապահովման հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները՝ դրանց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի ու կենսաբազմազանության վրա նվազագույնի հասցնելու կամ բացառելու համար: