ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն այս շաբաթվա վերջին հանդես կգան հայտարարությամբ, գրում է «Երկիր» թերթը: Նրանք, իհարկե, որոշակի համաձայնություններ ձեռք բերելու են, բայց, թերթի աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ համաձայնությունն արտահայտված լինի ոչ թե կոալիցիոն հուշագրի, այլ համաձայնագրի տեսքով: ԲՀԿ-ն կառավարությունում ունենալու է պորտֆելներ:
Թերթի տեղեկություններով` հնարավոր է, որ ԲՀԿ-ին տրվի Սփյուռքի նախարարության քվոտան, և այն, ամենայն հավանականաթյամբ, կղեկավարի ինքնաբացարկ հայտնած Արամ Սաֆարյանը: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պահպանելու են իրենց տեղերը:
Նոր կառավարությունում սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանին չի բացառվում, որ փոխարինի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը: Որ Պետրոսյանը պաշտոնանկ է արվելու, դա հստակ է: Գալստյանին այդ պաշտոնում նշանակելու որոշումը, սակայն, վերջնական չէ, գրում է թերթը: