ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր մեկ ամսվա աշխատավարձը նվիրաբերել է գրող, հրապարակախոս Լուսինե Վայաչյանի բուժմանը:
Ինչպես Haynews.am-ին ասել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը, ոստիկանապետն այդ տեղեկությունը չի մեկնաբանում` միայն նշելով` «քրիստոնյա եղեք»:
Հիշեցնենք, որ Լուսինե Վայաչյանի բուժման համար դրամահավաք է անցկացվում Facebook սոցիալական ցանցում: Վայաչյանի մոտ զարգացած է հեպատիտ C հիվանդությունը, որի բուժման համար անհրաժեշտ է մոտ 7000 դոլար գումար: