Ուգանդայի բնակիչ տասնամյա տղա-փիղը պայքարում է կյանքի համար: Նրա ոտքերը սարսափելի այտուցվել են, իսկ օրգանիզմը պայքարում է նրա մարմինը քայքայող մանրէների դեմ:
Տասնամյա Վինսենտ Օկետչը չի կարողանում քայլել և ստիպված է աղջիկների համար նախատեսված հագուստ գրել: Նրա որտքերն այնքան են ուռչել, որ ոչ մի չափսի տաբատ նրան չի համապատասխանում, նա ստիպված է շրջազգեստ կրել: Իսկ հարևանները նրան տղա-փիղ են անվանում: Երեխան տառապում է փափուկ հյուսվածքների ինֆեկցիոն-բորբոքային հիվանդությամբ, որի դեպքում մանրէները սնվում են մարդու մաշկով:
Բժիշկները կոչ են անում միջազգային հանրությանը օգնության հասնել երեխային: Եթե երեխան համապատասխան բուժում չստանա, նրան չի հաջողվի խուսափել վերջույթների կորստից կամ մահից: