ՀՀ կառավարությունը մտադիր է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքը վաճառել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթի պնդմամբ, ամենայն հավանականությամբ, ուսումնական այդ հաստատության տեղում վեր կխոյանա հերթական էլիտար բազմաբնակարան շենքը կամ որևէ հյուրանոցային համալիր, իսկ Կոնսերվատորիան կմիանա Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին:
«Ժողովուրդ»-ը զրուցել է Կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանի հետ, ով ասել է, որ իրենք ևս նման լուրեր լսել են:
Կոնսերվատորիայի դասախոս, երգչուհի Աննա Մայիլյանը թերթի հետ զրույցում նշել է, թե ինքը դեմ է, որ Կոնսերվատորիան միացնեն մեկ այլ բուհի հետ.
«Ես դեմ եմ տեղափոխմանը, սա մշակութային շենք է, այն պատմություն ունի, և չպետք է քանդել մեկ օրում: Տեղյակ չեմ` ինչի համար են ուզում տեղափոխել, բայց Կոնսերվատորիան ունի ավանդույթներ, և նման բան ոչ մի երկրի պրակտիկայում չկա` քանդել երկրի մշակույթը»: