Home / Հայաստան / Երևանի նախկին քաղաքապետը կարող է փոխվարչապե՞տ դառնալ

Երևանի նախկին քաղաքապետը կարող է փոխվարչապե՞տ դառնալ

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ գործընկերներին տեղեկացրել է, որ նախարարական որևէ պորտֆել կստանձնի, եթե զուգահեռաբար ստանձնի նաև փոխվարչապետի կարգավիճակ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` մհղում կատարելով իր աղբյուրներին:

Թերթը նշում է, որ Սերժ Սարգսյանը Բեգլարյանին պատրաստ է նշանակել տրանսպորտի նախարար, սակայն դժվարանում է փոխվարչապետի հարցում:

«Եթե այնպես ստացվի, որ Տիգրան Սարգսյանը չմնա վարչապետի պաշտոնում, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին այլընտրանք չի լինի որպես միջազգային կառույցների հետ պայմանավորվածությունների հասնելու ընդունակ վարչարար: Բայց Բեգլարյանին փոխվարչապետի կարգավիճակում չի ուզում տեսնել նաև Տիգրան Սարգսյանը, որը Արմեն Գևորգյանին համարում է իր կառավարության միակ ներկայանալի նախարարը», – գրում է թերթը: