Հարավաֆրիկյան Հանրապետության իշխող Աֆրիկյան ազգային կոնգրես կուսակցությունը հայտարարել է, որ դատի է տալու Յոհանեսբուրգի Goodman Gallery պատկերասրահին, որտեղ ներկայացված ցուցահանդեսի կտավներից մեկում խոշոր պլանով պատկերված են երկրի նախագահ Ջեյկոբ Զումայի սեռական օրգանները:
Բրետ Մյուրեի վրձնին պատկանող կտավը «անճաշակ է, նողկալի և վիրավորական»,-հայտարարել է կուսակցության ներկայացուցիչը:
Նրա խոսքով` ինքը կարգադրել է իրավաբաններին հասնել նրան, որպեսզի կտավը հանվի ցուցահանդեսից:
Նախագահ Զուման 4 կին ունի: Նա 11 անգամ տեղի լրատվամիջոցների դեմ դատական հայց է ներկայացրել ապատեղեկատվության համար:
BBC-ի փոխանցմամբ` Զումայի մի քանի հայցեր հարթվել են մինչև դատը, մի քանիսը մերժվել են, սակայն մեծամասամբ դատական վճիռները դեռևս չեն կայացվել:
Ամենահայտնի և սկանդալային գործը կապված էր նկարիչ Զապիրոյի հետ, ով նախագահին պատկերել էր արդարադատությունը մարմնավորող կնոջը բռնաբարել պատրաստվող Զումային: Այս գործով լսումները տեղի են ունենալու ընթացիկ տարվա հոկտեմբերին:
2006 թվականին Զումայի վրայից հանվել էր իր ընտանիքի բարեկամին բռնաբարելու վերաբերյալ մեղադրանքները:
Նշենք, որ պատկերասրահի ղեկավարությունը նկարչի կողմից է և վստահ է, որ կտավը շատ լավ ներկայացնում է երկրում ժողովրդավարության հետ կապված իրավիճակը: