Home / Հայաստան / «Հայրեր և որդիներ». ՀՀԿ-ի ներսում լարված վիճակ է

«Հայրեր և որդիներ». ՀՀԿ-ի ներսում լարված վիճակ է

Հանրապետական կուսակցության ներսում բավական լարված իրավիճակ է ստեղծվել, հաղորդում են «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի աղբյուրները:

Թերթը նշում է, որ ներքին բախումներ են սկսվել ՀՀԿ-ի երիտթևի ու ՀՀԿ-ի ավագ սերնդի ներկայացուցիչների միջև, որոնք ոչ մի կերպ չեն համակերպվում այն մտքի հետ, որ նոր կառավարության կազմում լինելու են մարդիկ, ովքեր ՀՀԿ-ի ակունքների հետ որևէ կապ չունեն:

 

«Ավելին` կարկառուն ՀՀԿ-ականներից մի քանիսը կուսակցության ներսում համարձակություն են ունեցել բարձրաձայն ասելու, որ իրենք այսքան տարի գլուխ չեն ջարդել նրա համար, որ նորից ինչքան ջահել-ջահուլ կա բերեն նախարար դարձնեն, կամ էլ դրսից մեկին բռնեն ու ասեն. «Բարև ձեզ, մենք ձերոնցից ենք», – գրում է «ՉԻ»-ն:

Թերթին հասած տեղեկություններով, որոշ ՀՀԿ-ականներ կուսակցության համամասնական ցուցակի վերջին հորիզոնականներում են հայտնվել Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած սկանդալային պատմութնուններից հետո:

«Դրանք այն մարդիկ են, որոնք ոչ վաղ անցյալում ականջները կախ կատարում էին Արգամիչի (Հովիկ Աբրահամյան) պահանջները, իսկ հետո արդեն սկսեցին «աշխատել» նրա դեմ», – գրում է թերթը: