ՀՀԿ-ԲՀԿ հետընտրական հարաբերություններում խնդրո առարկան վարչապետի պաշտոնն է, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթի աղբյուրները հաղորդում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մասնավորապես, սևեռվել է այդ պաշտոնի վրա: Կոալիցիա մտնելու համար նա պահանջում է վարչապետի հրաժարականը, սակայն ոչ թե ԲՀԿ թեկնածուի համար, այլ իր խնամի Հովիկ Աբրահամյանի:
«Հրապարակը» նշում է, որ իշխանության վերնախավում կարծում են, որ այս պահանջը չի կատարվելու. մինչև նախագահական ընտրություններ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել, քանի որ Սերժ Սարգսյանը նրան որոշել է ամեն գնով պահել: