Վատիկանը սպառնում է դատական կարգով հետապնդման ենթարկել իտալացի լրագրող Ջանլուիջի Նուցիին, ով Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի գաղտնիքները բացահայտող գիրք է հրատարակել: Վատիկանն այն հանցավոր է որակել:
Շաբաթ օրը հրապարակված «ձերդ պայծառափայլություն» գրքում Նուցցին հատվածներ է օգտագործել Բենեդիկտոս 16-րդի և նրա քարտուղարի նամակագրությունից: Դա սուրբ Վատիկանի կողմից որպես Հռոմի Պապի անձնական կյանքին միջամտություն է որակվել:
Բենեդիկտոս 16-րդի ներկայացուցչի հայտարարության համաձայն, Վատիկանը բոլոր ջանքերը գործադրելու է, որպեսզի պարզի, թե ովքեր են «գողացել» փաստաթղթերը: