Home / Տեսանյութեր / Լիբանանում Սիրիայի նախագահի համար փոխհրաձգության արդյունքում մարդիկ են զոհվել

Լիբանանում Սիրիայի նախագահի համար փոխհրաձգության արդյունքում մարդիկ են զոհվել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում սունիթական խմբավորումների միջև տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում մի քանի մարդ է զոհվել:

BBC-ի ռուսաստանյան թղթակցի փոխանցմամբ` խմբավորումներից մեկը սատարում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, մյուսը` դեմ է նրան: Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն մեկ տարուց ավել հակակառավարական ցույցեր են ընթացքում:

Բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Տրիպոլիում լիբանանյան զինվորականները սպանել են երկու հակասիրիական քարոզիչների: