Home / Տեսանյութեր / 64 հազար հրեաներ պահանջել են փակել Ցուկերբերգի «անբարոյականության ականապատ դաշտը»

64 հազար հրեաներ պահանջել են փակել Ցուկերբերգի «անբարոյականության ականապատ դաշտը»

Նախօրեին Նյու Յորքի երկու մարզադաշտերում քաղաքի հրեական ուլտրաօրթոդոքսալ համայնքի ներկայացուցիչները ընդդեմ համացանցի հանրահավաք են անցկացրել: Ակցիային մասնակցել են 64 հազար տղամարդիկ (կանայք իրավունք չունեին ներկա գտնվել միջոցառմանը):

Երկու հանրահավաքներում էլ ելույթ ունեցող նյույորքցի ռաբբի Վաքսմանը կոչ է արել արգելել Facebook-ը`այն որակելով որպես «անբարոյականության ականապատ դաշտ, որի վրայով անցնելուն չի օգնում անգամ զտիչը»: Միջոցառման մամլո ծառայության ղեկավարը հայտարարել է, որ «Facebook-ը մեղավոր է ամուսնությունների կործանման մեջ»,-հաղորդում է NEWSru Israel-ը:

Ակցիայի մասնակիցները, ոգևորվելով ռաբբիների ելույթներից, խոստացել են տուն հասնելուն պես ջնջել իրենց բլոգերը սոցիալական ցանցերից: