Տոկիոն այցելուների համար աշխարհում ամենաբարձր հեռուստաաշտարակի`Tokyo Skytree-ի վրա դիտահարթակ է բացել: Ակնկալվում է, որ առաջին օրը հեռուստաաշտարակ կայցելեն մոտ 200,000 հոգի:
Աշտարակի կառուցումն ավարատվել է 2012 թվականի փետրվարի 29-ին: Դրա ստեղծման համար երեք ու կես տարի է ծախսվել: Կառույցի բարձրությունը 634 մետր է: Դիտահարթակները տեղադրված են 350 և 450 մետրի վրա:
Tokyo Skytree աշտարակը կառուցվել է 1958 թվականին ստեղծված հին աշտարակի փոխարեն: Մինչ Tokyo Skytree-ի կառուցումը, ամենաբարձրը չինական Գուանչժոու քաղաքում տեղակայված 600 մետրանոց հեռուստաաշտարակն էր:
Իսկ աշխարհի ամենաբարձր շենքը Դուբայում գտնվող Բուրջ Խալիֆն է: Այս շինության բարձրությունը 828 մետր է: