Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողների` Եվգենի Սելեզնյովի, Եվգենի Կոնոպլյանկայի և Օլեգ Գուսևի կանայք «Եվրո-2012» մրցաշարին ընդառաջ տղամարդկանց համար ամսագրում բավական համարձակ կերպարով են հանդես եկել:
Ուկրաինայում անցկացվելիք «Եվրո 2012»-ում հարազատ հավաքականի հաղթանակի համար կանայք մերկացել են և իրենց սիրելիներին կոչ են հղել. «Առանց մեդալների չվերադառնաք»:
«Անկեղծ ասած, մտածում էի, որ Ժենյան կտրականապես դեմ կլինի նկարահանումներին: Բայց ի զարմանս ինձ, նա հանգիստ լսեց. այնքան էլ ուրախ չէր, բայց և չվրդովվեց: Միայն ասաց. «Արա, ինչ ուզում ես»,-Եվգենի Սելեզնյովի կնոջ խոսքերն է փոխանցում Newsru.com-ը` հղում կատարելով ТСН.ua-ին:
Օլեգ Գուսևի կինը` Օլեսյա
Եվգենի Սելեզնյովի կինը` Ալլա
Եվգենի Կոնոպլյանկայի կինը` Վիկտորիա