Հանգստյան օրերին հանդիպել և հեռախոսազրույցներ են ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իր աղբյուրներին հղում կատարելով` գրում է «Ժողվոուրդ» օրաթերթը:
«Ըստ լուրերի` Քոչարյանը Ծառուկյանին խորհուրդ է տվել չշտապել, համբերել, լավ խաղալ որպեսզի չկորցնի իր դեմքը: Մեր աղբյուրների վկայությամբ` այս առանձնազրույցի մասին Ծառուկյանը տեղեկացրել է իր խնամի, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանին: Վերջինս Ծառուկյանին ասել է, որ սխալ ու վտանգավոր խաղ է սկսել, ճիշտ կլինի` միանգամից կոալիցիա կազմի, ավարտի: Ու սա է պատճառը, որ կոալիցիայի շուրջ վերջնական որոշում դեռ չի կայացվել», – գրում է «Ժողովուրդը»:
Թերթը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը կտրուկ հրաժարվել է հարցերին պատասխանել: