Շաբաթ օրը նախագահականում տեղի ունեցած Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո, կիրակի առավոտյան Ռոբերտ Քոչարյանը կրկին մեկնել է Մոսկվա, գրում է «Հրապարակ» օրաթերթը` նշելով, որ պատճառաբանություն միշտ կա` «Սիստեմա ԱՖԿ» տնօրենների խորհրդի անդամ Քոչարյանն անելիքներ ունի Ռուսաստանում:
«ԲՀԿ-ում, սակայն, համոզված են, որ այդ այցն առավել առնչվում է իրենց՝ կոալիցիա մտնել-չմտնելու հարցին: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի Չիկագո չմեկնելը խառնել է Քոչարյանի հաշիվները, վերջինս հույս ուներ, որ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կկոշտացնի այդ գագաթնաժողովին արտգործնախարարի մակարդակով մասնակցող Ռուսաստանի դիրքորոշումը` վերջնական դարձնելով պահանջը, որ վարչապետ պետք է դառնա ոչ թե Տիգրան Սարգսյանը, այլ Եվրասիական միության ջատագով «մեկը»», – նշում է օրաթերթը: