ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոյին՝ Իտալիայում իրար հաջորդած երկու ողբերգական իրադարձությունների՝ Բրինդիզիի Ֆալկոնեի անվան քոլեջի մոտ կատարված ահաբեկչության, ինչպես նաև երկրի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:
«Անկեղծ վշտակցություն եմ հայտնում բարեկամ Իտալիային անմեղ մարդկային զոհերի, բազմաթիվ վիրավորների և պատճառված ավերածությունների կապակցությամբ։
Վստահ եմ, որ Իտալիան արժանապատվորեն կհաղթահարի այս դաժան փորձությունը։ Իտալիայի ժողովրդի համար այս ծանր պահին ձեզ հետ են մեր սրտերը, մտքերն ու հոգիները», – ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին իտալական Բրինդիզի քաղաքի «Մորվիլե Ֆալկոնե» մասնագիտական դպրոցում պայթյուն էր տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել էին երկու աղջիկներ, ևս 5-ը վնասվածքներ էին ստացել:
Իսկ հարջորդ օրը` մայիսի 20-ին Իտալիայում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: Երկրաշարժը 7 մարդու մահվան և ավերածությունների պատճառ է դարձել: