Հանրային հեռուստառադիոընկերության քաղաքական-լրատվակսւն ծրագրերի ղկավար Սամվել Ֆարմանյանը` ԱԺ պատգամավորի մանդատ ստնալուց հետո կփակի իր «հաշիվները» Հանրայինի հետ, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
«Այս պահին մեծ անհամբերությամբ էր սպասում հանրայինի կոլեկտիվը: Սակայն շրջանառվող լուրերն այն մասին, որ Սամվել Ֆարմանյանից հետո Հ1-ի աշխատանքները կորդինացնելու է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, փչացրել է հայլուրականների Ֆարմանյանից ազատվելու կապակցությամբ ունեցած բարձր տրամադրությունը», – գրում է «ՉԻ»-ն:
Թերթը նշում է նաև, որ դա ամենևին էլ չի նշանակում, թե Վիգեն Սարգսյանին նախագահականից հանելու և բերելու են Հ1:
«Պարզապես այս հեռուստարնկերության քաղաքական և լրատվական ծրագրերի «շեֆությունը» հանձնվելու է Վիգեն Սարգսյանին», – նշում է «ՉԻ»-ն: