ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Վիկտոր Դալլաքյանը, որը մայիսի 6-ին տեղի ունեցած Աժ ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով թիվ 30 ընտրատարածքում (Վանաձոր) պարտություն կրեց, պաշտոն է ստանալու, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
ՀՀԿ-ում «ՀԺ»-ի աղբյուրները հայտնում են, որ Դալլաքյանը, ենթադրվում է, առաջիկայում կնշանակվի ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ: Ծառայության գործող նախագահ Մանվել Բադալյանը, որը նաև ՀՀԿ համամասնական ցուցակում 83-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է գրել և առաջիկայում դառնալու է ագրարային համալսարանի ռեկտոր:
Եկող ամիս բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, ըստ թերթի աղբյուրների, գնալու է թոշակի: Մանվել Բադալյանը ներկայումս այդ բուհի կառավարման խորհրդի նախագահն է: