ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բսղայանը ցանկանում է դառնալ Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ինչպես հաղորդում են թերթի աղբյուրները, այդ նպատակով Բալայանը լուրջ աշխատանքներ է ծավալում Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի դեմ:
Նրա մասին բացասական որակումներով լի մի նամակ է շրջանառվում Բելգիայում, որը պետք է դառնա Ադոնցի դեմ դժգոհության փաստաթուղթ` ստորագրված տեղի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից:
Երբ թերթի թղթակիցը Տիգրան Բալայանից հետաքրքրվել է, թե ճիշտ են խոսակցությունները, որ ինքը մտադիր է դառնալ Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, վերջինս պատասխանել է. «Վերջին շրջանում ՋԼՄ-ներն ինձ ինչ աշխատանքի ասես` չեն նշանակել: Կրկնում եմ` ես ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար եմ աշխատում»: