Չորեքշաբթի երեկոյան Բաքվի կենտրոնում «Singfordemocrasy»(«երգիր հանուն ժողովրդավարության») իրավապաշտպան շարժման շրջանակներում զբոսանք-ակցիա է անկցացվել` քաղաքացիների և «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին մասնակցելու համար Ադրբեջան ժամանած արտասահմանցի հյուրերի ուշադրությունը երկրում ժողովրդավարության հետ կապված խնդիրների վրա հրավիրելու նպատակով: Ակցիայի մասնակիցները «երգիր հանուն ժողովրդավարության» գրոթյամբ սպիտակ շապիկներ էին կրում:
Ակցիային մասնակցել են մոտ 100 երիտասարդներ և շուրջ 40-50 լրագրողներ: Ոստիկանությունը սկբում փորձել է խոչընդոտել ակցիան: Իրավապահներից մեկն անգամ առաջարկել է հանել շապիկները, իսկ այնուհետև «զբոսնել որքան ցանկանում են»: Սակայն մի փոքր ուշ, ինչպես նշում է contact.az-ը, ոստիկանները հանկարծ անհետացել են, փոխարենը ողջ ընթացքում ակցիայի մասնակիցներին հետևել են քաղաքացիական հագուստով մոտ 20 անձինք:
Կայքի փոխանցմամբ` զբոսանքը նպատակ ուներ ցուցադրելու, որ Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր պայքարում են ժողովրդավարության և մարդու իրավունքների համար: