Ուկրաինացի լրագրողը ներողություն է խնդրել հայտնի Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթից Մոսկվայում կարմիր գորգի վրա տեղի ունեցած «էմոցիոնալ բռնկման» համար, հայտնում է Life News-ը:
Ուկրաինական «1+1» հեռուստաալիքի լրագրող Վիտալի Սերդյուկը, որին հոլիվուդյան դերասանը ապտակ էր հասցրել իրեն համբուրել փորձելու համար, ներողություն է խնդրել Սմիթից hiphophollywood.com ալիքի եթերում:
«Ներողություն եմ խնդրում իմ պահվածքի համար…Ես իսկապես սահմաններն անցա»,-պատմել է Սերդյուկը:
«Ես խորապես հարգում եմ Ուիլ Սմիթին, և երբ տեսա նրան Մոսկվայում, ցանկություն առաջացավ որևէ բան անել, որը նրան կարող էր տպավորել: Մենք այդպիսի սլավոնական ավանդույթ ունենք…Դա չի նշանակում, որ ես ում հետ պատահի համբուրում եմ փողոցում. Բայց Ուիլին ցանկացա համբուրել»,-պարզաբանում է լրագրողը:
Սակայն, չնայած դերասանի հանդեպ ուժեղ զգացմունքներին, նա չէր պատրաստվում համբուրել դերասանի շուրթերը. «Ես ուզում էի նրա այտը համբուրել, բայց նա այնքան կտրուկ թեքեց գլուխը: Ամեն ինչ քաոսային ստացվեց: Հաջորդ անգամ Ուիլի հետ հանդիպելիս ես պարզապես նրա ձեռքը կսեղմեմ»:
Նշենք, որ սկանդալային միջադեպը տեղի էր ունեցել Մոսկվայում «Սևազգեստ մարդիկ-3» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ: Սկզբում Սերդյուկի գրկախառնությունը ջերմորեն ընդունած Սմիթը հանկարծ զայրացել էր, և ապտակել լրագրողին, կարծելով, որ վերջինս ցանկանում էր իր շուրթերը համբուրել: