ՀՀԿ գրասենյակի միջանցքներում երեկ ակտիվորեն քննարկվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության տեղեկությունը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«ՀՀԿ երիտթևն ասում էր, որ Սերժ Սարգսյանը չի ներել իր աշխատակազմի ղեկավարի` երկու ճամբարների միջև խուսանավող պահվածքը: Նա ընտրությունների շրջանում փորձել է երկակի խաղ խաղալ, ինչն աննկատ չի մնացել: Ըստ ՀՀԿ-ականների` Վիգեն Սարգսյանի պաշտոնանկությունը կարող է մոտակա օրերի հարց լինել», – նշում է թերթը` չնշելով, թե որ երկու ճամբարների միջև էր խաղ խաղում Վիգեն Սարգսյանը: