Մայիսի 25-ին կայացած Վերջին զանգի հանդիսությունների ընթացքում ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները տուգանային հրապարակներ են տարել 62 ավտոմեքենա, որից 32-ը՝ մարզերում, 30-ը՝ մայրաքաղաքում:
Ոստիկանությունն իր տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ երեկ հանրապետության ողջ տարածքում գրանցվել է վթարայնության ամենացածր ցուցանիշը՝ թե՛ տարվա կտրվածքով, թե՛ նախորդ տարիների համեմատությամբ՝ ընդամենը երկու ճանապարհատրանսպորտային պատահար, որոնք առնչություն չեն ունեցել “Վերջին զանգի» հանդիսությունների հետ: