Մայիսի 27-ին Արմավիրի մարզում սպանվել է 48-ամյա Մայիս Խաչիկյանը, ով, ոստիկանության տվյալների համաձայն, Էջմիածին քաղաքում զբաղվում է տարադրամի փոխանակմամբ:
Ինչպես news.armeniatv.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Խաչիկյանին սպանել է 33-ամյա Մարատ Սարգսյանը տարադրամի փոխանակման հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ: Ֆոտոլրագրողը տեղեկացրել է, որ ոստիկանները Մարատ Սարգսյանին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանից: Վերջինս աշխատում էր «Առեքսիմբանկի» Էջմիածնի մասնաճյուղում՝ որպես վարկային բաժնի առաջատար մասնագետ:
Ոստիկանությունը հայտնաբերել է նաև հանցագործություն կատարողի՝ «Նիսան» մակնիշի համարանիշի ավտոմեքենան Էջմիածնից դեպի Չոբանքյարա գյուղ տանող գերեզմաններում, իսկ ավտոմեքենայից մոտ 5 կմ հեռավորության վրա՝ անջուր ջրանցքի մեջ հայտնաբերվել է սպանվածի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածի մարմնի վրա կան դանակի մի քանի հարվածների հետքեր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսֆրքի 104 հոդված 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի