Ուկրաինայի Խարկով քաղաքում Եվրո-2012 մրցաշարի արդյունքները կանխագուշակելու է տեղի կենդանաբանական այգու կզաքիսը, հայտնում է Regnum գործակալությունը:
3-ամյա Ֆրեդին խաղերի օրերին բերելու են Ազատության հրապարակում երկրապգուների համար հատկացված տարածք: 15 րոպեների ընթացքում նա պետք է ընտրի մասնակից երկրների դրոշներով մսամաններից մեկը:
Բացի Ֆրեդից, խաղի արդյունքները փորձելու են գուշակել նաև կիևցի վարազը, Ալուշտայի ութոտնուկը, մոսկվացի կապիկը, ինչպես նաև լեհաստանցի փիղը:
Իսկ ֆուտբոլային խաղերի արդյունքների ամենահայտնի «պայծառատեսը» ութոտնուկ Պաուլն էր, որը մահացավ 2010 թվականի հոկտեմբերին:
«Եվրո-2012» ֆուտբոլային մրցաշարը անց է կացվելու Լեհաստանում և Ուկրաինայում հունիսի 8-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: