«Գնահատման և թեստավորման կենտրոնը» հրապարակել է միասնական քննության դիտորդական գործունեության ընդհանուր դրույթները:
Համաձայն փաստաթղթի քննություններին հետևող դիտորդը իրավունք ունի.
ա) ծանոթանալ քննության անցկացման կանոնակարգերին, ընթացակարգերին, կազմակերպիչների աշխատակարգերին և իրավական այլ փաստաթղթերին,
բ) քննության օրը ներկա գտնվել
- քննություն հանձնող շրջանավարտների քննասենյակներում տեղաբաշխմանը, ծրարների բացմանը,
- քննություն հանձնողներին ցուցումներ տալուն,
- քննական նյութերի քննական կենտրոն հանձնմանը,
- քննության ավարտից հետո քննական նյութերի ծրարմանը,
- քննական նյութերի ԳԹԿ հանձնմանը,
Համաձայն դիտորդական գործունեության իրականացման կարգի, դիտորդը պարտավոր է քննական կենտրոն ներկայանալիս ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, պահպանել քննության տեղեկատվական գաղտնիությունը և քննական թեստերը բացվելուց անմիջապես հետո դուրս գալ քննասենյակից:
Փաստաթղով դիտորդդին նաև արգելվում է.
ա) քննության ընթացքում մտնել քննասենյակ,
բ) միջամտել քննության նախապատրաստման և անցկացման գործընթացին,
գ) քննասենյակում օգտվել բջջային հեռախոսից և կապի այլ միջոցներից,
դ) աջակցել շրջանավարտներին կամ շեղել նրանց ուշադրությունը, հարցեր տալ, դիտողություններ անել,
ե) նկարել կամ նկարահանել քննական թեստերը,
զ) օգտագործել իր կարգավիճակը քննության ընթացքին հետևելու հետ չառնչվող գործողությունների համար:
Նշվաց պահանջները չկատարելու դեպքում դիտորդը հեռացվում է քննական կենտրոնից: