17:15 «Էրեբունի» բժշկական կենտրոնից ԱԻՆ-ին տեղեկացրել են, որ իրենց մոտ տեղափոխված 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանը մահացել է:
16:25 Մայիսի 29-ին, ժամը 14.40-ի սահմաններում Երևանի Շարուրի թիվ 37 հասցեում` «Էլեկտրոն» գործարանում տեղի է ունեցել պայթյուն և փլուզում:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, դեպքի վայր մեկնած փրկարարները փլատակներից դուրս են բերել 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանին, որը ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Վերջին տվյալներով` փրկարարները հայտնաբերել են նաև մյուս` 64-ամյա տուժածի մարմինը։ Բժիշկները հաստատել են նրա մահը։