Քաղաքական դաշտի որոշակի վերաձևումներից հետո ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը օրերս հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով, նա նախ կարծիք հայտնել իր եղբոր` Արեգ Ղուկասյանի` «Աղի» կոմբինատի Արեգի նկատմամբ ՀՀԿ-ի ցուցաբերած ոչ պատշաճ վերաբերմունքի մասով (թերթը չի կոնկրետացնում, թե որն է այդ վերաբերմունքը), այնուհետև նշել է. «Շեֆ ջան, մենք հո կորած մարղիկ չենք, որ մեր հետ ով ոնց ուզի վարվի: Ճիշտ ա, մի մանդատ էս կողմ-էն կողմը էականորեն մեծ հարց չի լուծում, բայց, այդուհանդերձ, պետք ա հարկային ոլորտի նկատմամբ ուշադիր լինենք, և ամենագլխավորը` թույլ չտանք ընդերքի հետ անլուրջ վարվել, քանի որ դա է մեր ագգի ապրուստը»:
«ՉԻ»-ն գրում է, որ լուրերի համաձայն, Քոչարյանը հանգստացրել է Ղուկասյանին` ասելով, որ ՀՀ-ի ապագայի հետ կապված պետք չէ ժամանակից շուտ մտահոգությունների գիրկն ընկնել:
Թերթին հասած տեղեկությունների համաձայն, ԼՂՀ նախկին նախագահը Հայաստանում իրեն պատկանող բիզնես կենտրոնների բաժնեմասը պատրաստվում է վաճառել ոուսաստանյան այլ ընկերությունների, քանի որ Ղուկասյանին կարծես թե այնքան էլ ձեռնտու չէ այսօրվա պայմաններում Հայաստանում ընդլայնվել և բիզնես գործունեությամբ զբաղվել: