Այս գիշեր Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Կոմայգու մոտ կանգնած մի խումբ տրանսգենդերների վրա հարձակում է տեղի ունեցել: Ինչպես Epress.am-ին հայտնել է Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ամենագնաց մի մեքենայից երկու երիտասարդներ օդամղիչ ատրճանակով կրակել են երիտասարդների վրա, նրանցից մի քանիսը մարմնական թեթև վնասվածքներ են ստացել: Կրակող երիտասարդները տեղափոխվել են Ոստիկանության բաժին, կատարվում է նախաքննություն: