Home / Տեսանյութեր / Երևանի կենտրոնում գտնվող բակում ծառերը արմատախիլ են արել (ՖՈՏՈՇԱՐՔ)

Երևանի կենտրոնում գտնվող բակում ծառերը արմատախիլ են արել (ՖՈՏՈՇԱՐՔ)

«Ավագ Շին» ընկերությունը Նալբանդյան 106/1 հասցեի ներբակային տարածքում այսօր վերսկսել է տարածքի քանդման, փոսերի խորացման, ծառերի հատման կամ տեղահանման աշխատանքները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, շինարարները հանդիպել են բակում շենքի բնակիչների դիմադրությանը:

Նալբանդյան 106/1 է կանչվել նաև ոստիկանությունը, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը, սակայն մեքենանները մտել են տարածք և այս պահի դրությամբ տեղահանվել է շուրջ 20 ծառ` բակում թողնելով միայն մեկը:

Բողոքող բնակիչները նշում են, որ կառուցապատող ընկերության միտումնավոր և ապօրինի հողաշինարարական աշխատանքների արդյունքում չորացած ծառերը արմատահան են արվել և նետվել փոսի մեջ:

Շենքի բնակիչները այլևս չեն կարող մտնել բակի քարուքանդ տարածք, քանի որ դարպասները կողպված են  և բացվում են միայն շինարարների համար:

Բնակիչները բնապահպանների հետ միասին պատրաստվում են շինարարության դեմ ակցիա անցկացնել հունիսի 2-ին` ժամը 12.00-ին: