Home / Հայաստան / ՀԱԿ-ի պատգամավորները մանդատները ստանալու համար ԿԸՀ-ը չեն գնա

ՀԱԿ-ի պատգամավորները մանդատները ստանալու համար ԿԸՀ-ը չեն գնա

Այսօր ժամը 14-ին ԿԸՀ-ում տեղի կունենա Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը: «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը գրում է, որ Հայ ազգային կոնգրեսի կողմից պատգամավոր ընտրված գործիչներն այդ արարողությանը չեն մասնակցելու:

Նրանց մանդատները ԿԸՀ-ից ստանալու է Կոնգրեսի ներկայացուցիչը:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը թերթի հետ զրույցում այդ առնչությամբ ասել է. «Մեր խմբակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել ընտրակեղծարարների խրախճանքին»: