Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ԱԺ-ում կղեկավարեն 12 մշտական հանձնաժողովներից 8-ը, մյուս 4-ը բաժին կհասնի ԲՀԿ-ին:
Այսօր երեկոյան կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է ՀՀԿ-ի ղեկավարած հանձնաժողովների նախագահների անունները.
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով – Դավիթ Հարությունյան
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով – Վարդան Այվազյանը
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով – Գագիկ Մինասյան
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով – Թաթուլ Հակոբյան
Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողով – Արա Բաբլոյան
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով – Արտակ Դավթյան
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով – Արտակ Զաքարյան
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով – Կորյուն Նահապետյան