ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելուց հետո ակտիվորեն քննարկվում է Գեղարքունիքի մարզպետի` ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի փոփոխության հարցը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթի տեղեկությունների համաձայն, Գեղարքունիքի նոր մարզպետ է նշանակվելու Քրեակատարողական վարչության պետ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ով ծնունդով այս մարզից է:
Օրերս Հարությունյանը հավաքել է իր աշխատակիցներին և ասել, որ դա իրենց վերջին հանդիպումն է: