Home / Տեսանյութեր / Facebook-ի հիմնադիրն այլևս 40 ամենահարուստ մարդկանց ցուցակում չէ

Facebook-ի հիմնադիրն այլևս 40 ամենահարուստ մարդկանց ցուցակում չէ

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր և համասեփականատեր Մարկ Ցուկերբերգը դուրս է մնացել աշխարհի 40 ամենահարուստ մարդկանց ցանկից այն բանից հետո, երբ խոշորագույն սոցիալական ցանցի մեկ բաժնետոմի արժեքը նվազել է` հասնելով 29 դոլարի:

Դեռևս մայիսի 25-ին Ցուկերբերգի կարողությունը 16,2 մլրդ դոլար էր գնահատվում, սակայն արդեն նախօրեին այն հասել է 14,7 միլիարդի:

Երեկվա Facebook-ի բաժնետոմսերի գինն իջել է 9,6%-ով: