Այսօր առավոտյան ժամը 10-ին ուկրաինական FEMEN շարժումը հարձակում է գործել Կիևում գտնվող «Եվրո-2012» ֆուտբոլայի մրցաշարի թալիսմաններ`Սլավեկի և Սլավկոյի պատկերներով եվրո-թմբի վրա: Բողոքի ակցիայի ժամանակ աղջիկները թմբի վրա գրել են «Fuck Euro»: Ակցիայի բոլոր մասնակիցները ձերբակալվել են և տեղափոխվել Կիև քաղաքի ոստիկանության բաժին:
FEMEN-ը շարունակում է պայքարել «Եվրո-2012»-ի դեմ` մատնանշելով դրա հետևանքով «առաջացող հնարավոր հումանիտար աղետը»: Այն կապված է մրցաշարի անցկացման ընթացքում սեքս-տուրիզմի և մարմնավաճառության մեծացման հետ: Նրանք պահանջում են իշխանություններից պաշտպանել ուկրաինուհիներին մարմնավաճառի հաճախորդին քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով: Այս օրինագիծը արդեն 3-րդ տարին է քննարկվում է Ուկրաինային Գերագույն Ռադայում: