Մայիսի 31-ին, օրվա երկրորդ կեսին Երևանի Դավթաշենի կամրջից մարդ է նետվել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս մասին Մաշտոցի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացել 17:47-ին: ՀՀ ԱԻ նախարարությունը փոխանցում է, որ նետված տղամարդու ինքնությունը պարզվել է. դա Երևանի բնակիչ, 34-ամյա Արտյոմ Հովեյանն է: