Ռուսաստանյան «Նովայա գազետա» պարբերականի թղթակից Դիանա Խաչատրյանը, «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ նկարվելուց հետո խնդիրների առջև է կանգնել և այժմ բաց նամակով դիմել է կառավարության ղեկավարին` «Դմիտրի Անատոլևիչ, հանեք արգելքը» խնդրանքով:
Իր նամակում լրագրողը հիշեցնում է Մեդվեդևին, որ կամավոր էր «Եդինայա Ռոսիայի» համագումարում և խնդրել էր պաշտոնյային նկարահանվել իր հետ, ինչը նա հաճույքով համաձայնել էր անել:
«Այսօր ես դիմում եմ ձեզ, քանի որ այս, թվում է թե անմեղ լուսանկարի համար արդեն կոնկրետ մարդիկ են տուժել: Կամավորների խմբի ղեկավարներից մեկին իմ ներկայությամբ SMS հաղորդագրությամբ հեռացրել է աշխատանքից անվտանգության ծառայությունը, մյուսին ղեկավարությունն առանց պարգևավճարի է թողել, իսկ ձեզ ուղեկցող խմբի կանանցից մեկն ինձ ուղիղ հարցրեց «Դու ինչ է, բա՞նտ ես ուզում գնալ»: Դմիտրի Անատոլևիչ, եթե Դուք դեմ չէիք, ինչու են դեմ մնացած բոլորը»,-գրում է լրագրողը`կոչ անելով երկրի առաջին դեմքերի հետ նկարահանումը նվազ տրավմատիկ դարձնել: