Այսօր Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ԿԸՀ-ի որոշումը, դրանով իսկ օրինական համարելով ընտրությունների համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները:
Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրես դաշինքը դիմում էր ներկայացրել ՍԴ` պահանջելով անվավեր ընտրությունների արդյունքները:
Կոնգրեսի դիմումը ՍԴ-ում ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ դատարանի պաշտոնական վճիռը դեռ չի ստացել և, այն ստանալուն և ուսումնասիրելուն պես, մեկնաբանություն կտա: