Այսօր` ժամը 15.03-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Սարգսյան 5 հասցեում տեղի է ունեցել փլուզում. ընկել է երկաթբետոնե պանելը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
ԱԻՆ-ի լրատվական ծառայության փոխանցմամբ` պատահարի հետևանքով մահացել է վերոնշյալ հասցեում քանդման աշխատանքներ իրականացնող՝ 59-ամյա Մ. Խաչատրյանը: Ժամը 15.55-ի դրությամբ փրկարարները փլատակներից դուրս են բերել նրա դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Հիշեցնենք, որ երեկ փլուզում էր գրանցվել նաև Արամի փողոցի թիվ 84 հասցեում. երկաթբետոնե պանելի տակ մարդ էր մնացել:
Բետոնապատման աշխատանքներ իրականացնելիս մետաղյա կառուցատարրերի տակ էր մնացել աշխատակից 53-ամյա Ա. Բարսեղյանը: